Հայտնի է Մադրիդի «Ռեալի»՝ օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը ճանաչվել է թիմի՝ օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

Նախորդ ամսում 22-ամյա բրազիլացին մասնակցել է 4 խաղի՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

«Ես ինձ շատ լավ եմ զգում և շատ ուրախ եմ այս մրցաշրջանի համար: Ցանկանում եմ, որ այս մրցաշրջանը լինի նախորդի նման կամ նույնիսկ ավելի լավը: Ես մարզչի վստահությունն ունեմ, որ հանգիստ կլինեմ դարպասի առաջ, և շարունակում եմ քրտնաջան աշխատել, որպեսզի շարունակեմ զարգանալ ամեն օր»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։

https://twitter.com/futbolmahou/status/1570758147450589193?cxt=HHwWksC-7c-NuswrAAAA