Պաշտոնական. Միկել Արտետան՝ Անգլիայի Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն մարզիչ

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի օգոստոս ամսվա լավագույն մարզիչ, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։

40-ամյա Արտետայի գլխավորությամբ «Արսենալը» ԱՊԼ-ում մեկնարկել է հինգ անընդմեջ հաղթանակով։

Մրցանակին հավակնում էին նաև Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Անտոնիո Կոնտեն («Տոտենհեմ»), Գրեմ Փոթերը («Բրայթոն») և Մարկ Սիլվան («Ֆուլհեմ»):