«Բորնմութի» սեփականատերը ցանկանում է վաճառել ակումբը

«Բորնմութի» ռուս սեփականատեր Մաքսիմ Դեմինը մտադիր է վաճառել անգլիական ակումբը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Ինչպես հայտնում է Sky Sports-ը, Դեմինը բանակցություններ է վարում Բորնմութի 100% բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ ամերիկացի գործարար Բիլ Ֆոլինի հետ:

Բանակցությունները շարունակվում էին ողջ ամառվա ընթացքում, և, հաշվի առնելով բանակցությունների դրական ընթացքը, գործարքը կարող է կնքվել մինչև աշխարհի առաջնության մեկնարկը: