Երևանի «Արարատի» նոր մարզաշապիկը՝ 2022/23 մրցաշրջանի համար (լուսանկար)

Երևանի «Արարատը» ներկայացրել է նոր մարզաշապիկը՝ 2022/23 մրցաշրջանի համար։

AWI International-ի տարբերանշանը վերադառնում է «Արարատի» մարզաշապիկին՝ որպես տիտղոսային հովանավոր։ Առաջիկա օրերին այն հնարավոր կլինի ձեռք բերել Arena Sport խանութում, իսկ ավելի ուշ կլինի նաև օնլայն վաճառք»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։