Հայտնի է, թե երբ խաղադաշտ կվերադառնա Ռոմելու Լուկակուն

Հայտնի է դարձել Միլանի «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի ապաքինման ժամկետը։

Ինչպես հայտնում է Sky Sport Italia-ն, 29-ամյա բելգիացին լրացուցիչ հետազոտություն է անցել, որը հաստատել է, որ վերականգնումն ընթանում է ըստ պլանի։

Սպասվում է, որ հարձակվողը կվերադառնա «Ինտեր» ազգային հավաքականների խաղերի համար նախատեսված դադարից հետո։

Այս մրցաշրջանում Լուկակուն Ա Սերիայում անցկացրել է 3 խաղ, որոնցում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։