Ռաուլը նշել է լավագույն ֆուտբոլիստներին ում հետ երբևէ խաղացել է

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլը պատմել է, թե ում է համարում լավագույնը աշխարհում.

«Լավագույն պաշտպանը Պաոլո Մալդինին է։ Ուժեղ և խելացի ֆուտբոլիստ, ես հիշում եմ, թե որքան դժվար էր նրա դեմ խաղալը։ Երբևէ եղած լավագույններից մեկը: Նրա վերաբերմունքը խաղի նկատմամբ տպավորիչ էր։

Լավագույն դարպասապահը Օլիվեր Կանն է։ Չեմպիոնների Լիգայում նրա հետ խաղալը չափազանց բարդ էր։

Լավագույն հարձակվողը Լիոնել Մեսսին է. Ես հնարավորություն ունեի խաղալ Զիդանի, Ռոնալդուի, Ֆիգուի, Կրիշտիանուի հետ, բայց Մեսսին բոլորովին այլ է»,- ասել է Ռաուլը: