Կրիշտիանու Ռոնալդուն ակումբային մակարդակում խփեց իր 699-րդ գոլը

Սեպտեմբերի 15-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի արտագնա խաղում հաղթեց «Շերիֆին»՝ 2:0։

Այս հանդիպմանը «ՄՅու»-ի երկրորդ գոլի հեղինակը հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն էր, ով անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը՝ խփեց այս մրցաշրջանում իր առաջին գոլը:

Ռոնալդուի համար այս գոլը 699-րդն էր նրա կարիերայում ակումբային մակարդակում, պորտուգալացին դրանք խփել է 124 տարբեր ակումբների դեմ: