Խոակին Սանչեսը Եվրոպա Լիգայի բացառիկ ռեկորդի հեղինակ է դարձել

Սեպտեմբերի 15-ին Եվրոպա Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում «Բետիսը» սեփական հարկի 3:0 հաշվով հաղթեց «Լուդոգորեցին»:

Իսպանական թիմի երկրորդ գոլն այս խաղում խփեց կիսապաշտպան Խոակին Սանչեսը՝ աչքի ընկնելով հանդիպման 39-րդ րոպեին։

41 տարեկան 56 օրական հասակում Սանչեսը դարձել է Եվրոպա Լիգայի/ՈւԵՖԱ-ի գավաթի պատմության ամենատարեց գոլի հեղինակը, հաղորդում է Opta-ն: Մինչ այս ռեկորդը պատկանում էր «Մոլդեի» նախկին կիսապաշտպան Դանիել Հեստադին, ով 2015 թվականի նոյեմբերին գոլի հեղինակ էր դարձել նորվեգական ակումբի կազմում 40 տարեկան 98 օրական հասակում։