Արգենտինայի հավաքականի հայտացուցակը՝ Հոնդուրասի և Ճամայկայի դեմ խաղերի համար

Արգենտինայի հավաքականի մարզչական շտաբը՝ Լիոնել Սկալոնիի գլխավորությամբ, հրապարակել է Հոնդուրասի ու Ճամայկայի դեմ խաղերի համար հրավիրված ֆուտբոլիստների ցանկը։

Դարպասապահներ՝ Ֆրանկո Արմանի («Ռիվեր Փլեյթ»), Էմիլիանո Մարտինես («Ասթոն Վիլա»), Հերոնիմո Ռուլի («Վիլյառեալ»)

Պաշտպաններ՝ Գոնսալո Մոնտիել («Սևիլիա»), Նաուել Մոլինա («Ատլետիկո»), Հերման Պեսելլա («Բետիս»), Ֆակունդո Մեդինա («Լանս)», Քրիստիան Ռոմերո («Թոթենհեմ»), Նեուեն Պերես («Ուդինեզե»), Նիկոլաս Օտամենդի («Բենֆիկա»), Լիսանդրո Մարտինես («Մանչեսթեր Յունայթեդ») , Նիկոլաս Տալյաֆիկո («Լիոն»), Մարկոս ​​Ակունյա («Սևիլիա»)

Կիսապաշտպաններ՝ Լեանդրո Պարեդես («Յուվենտուս»), Գվիդո Ռոդրիգես («Բետիս»), Էնցո Ֆերնանդես («Բենֆիկա»), Ռոդրիգո դե Պաուլ («Ատլետիկո»), Ալեխանդրո Գոմես («Սևիլիա»), Ջովանի Լո Չելսո («Վիլյառեալ»), Ալեքսիս Մակ Ալիստեր («Բրայթոն»)։

Հարձակվողներ՝ Պաուլո Դիբալա («Ռոմա»), Անխել Կորեա («Ատլետիկո»), Լիոնել Մեսսի (ՊՍԺ), Տիագո Ալմադա («Ատլանտա Յունայթեդ»), Անխել դի Մարիա («Յուվենտուս»), Խոակին Կորեա («Ինտեր»), Լաուտարո Մարտինես («Ինտեր»), Խուլիան Ալվարես («Մանչեսթեր Սիթի»)

Սեպտեմբերի 23-ին Արգենտինան Մայամիում պետք է խաղա Հոնդուրասի հետ, իսկ 4 օր հետո՝ Նյու Յորքում Ճամայկայի դեմ։