«Տորինոն» որոշել է Նիկոլա Վլաշիչի տրանսֆերը վաղաժամ գնել «Վեսթ Հեմից»

«Տորինոն» կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչի տրանսֆերային իրավունքները դեկտեմբեր-հունվար ամիսներին ձեռք բերելու որոշում է կայացրել , հայտնում է Tuttosport-ը։

24-ամյա ֆուտբոլիստին թուրինյան ակումբն այս ամռանը վարձակալել էր «Վեսթ Հեմից»: Համաձայնագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, սակայն Վլաշիչն այնքան է տպավորել իր խաղով, որ իտալացիները ցանկանում են ժամանակից շուտ գնել նրա տրանսֆերը։

«Տորինոն» պատրաստ է «Վեսթ Հեմին» վճարել 15 միլիոն եվրո մի քանի տրանշներով, իսկ Վլաշիչին առաջարկել պայմանագիր՝ նախատեսված մինչև 2027 թվականը։