Դիդյե Դեշամը՝ «Ատլետիկոյում» Անտուան Գրիզմանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է Ազգերի Լիգայի համար թիմի հայտացուցակում Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան ​​Գրիզմանի հայտնվելը։

«Գրիզմանը քի՞չ է խաղում «Ատլետիկոյում»: Համենայն դեպս, նա չի հոգնել։ Նա այնպիսի իրավիճակում է, որ իր խաղաժամանակը սահմանափակ է։ Երկար ժամանակ է անցել այն պահից, երբ նա վերջին անգամ խաղացել է 90 րոպե: Սակայն Գրիզմանը դեռևս կարևոր ֆուտբոլիստ է իր ակումբի համար: Նա միշտ ձգտում է լավագույն խաղին»,- Դեշամի խոսքերն է մեջբերում L’Équipe-ը։

31-ամյա Գրիզմանն այս մրցաշրջանում «Ատլետիկոյի» կազմում երբեք 30 րոպեից ավելի չի խաղացել մեկ հանդիպմանը: Ընդհանուր առմամբ, նա մադրիդցիների կազմում մասնակցել է 7 հանդիպման՝ բոլորում դուրս գալով փոխարինման ու խփել 3 գնդակ։