«Ռեալը» 100 տոկոսանոց վիճակագրություն ունի 2022/23 մրցաշրջանում

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում Մադրիդի «Ռեալը» հանդիպեց «Լայպցիգի» հետ։ «Արքայական» ակումբը հաղթեց՝ առավելության հասնելով 2:0 հաշվով:

«Ռեալի» համար այս հաղթանակը ութերորդն էր 2022/23 մրցաշրջանում։

«Սերուցքայինները» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի գլխավորությամբ այս մրցաշրջանում հաղթել են իրենց բոլոր 8 հանդիպումներում։