«Յուվենտուսն» ակումբի պատմության հակառեկորդ է սահմանել

Չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 14-ին, կայացավ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Յուվենտուս» – «Բենֆիկա» հանդիպումը՝ 1:2։ Այն ավարտվեց լիսաբոնյան թիմի կամային հաղթանակով՝ 2։1 ​​հաշվով։

Նախորդ շաբաթ թուրինցիները զիջել էին ՊՍԺ-ին (1:2): Այսպիսով, պատմության մեջ առաջին անգամ «Յուվենտուսը» պարտվեց Չեմպիոնների Լիգայի մեկնարկային 2 տուրում։

0 միավորով «Ծեր սինյորան» H խմբի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ տեղը, ՊՍԺ-ն առաջատարն է (6), «Բենֆիկան»՝ 2-րդը (6), «Մաքքաբին» (0)՝ 4-րդը։