Գրեմ Փոթերը՝ «Զալցբուրգի» հետ խաղի մասին. «Ոչ մի ափսոսանք չկա»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերն ամփոփել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Զալցբուրգի» հետ ոչ-ոքին (1:1):

«Մենք հիասթափված ենք արդյունքից։ Սակայն կարծում եմ՝ տղաներն ամեն ինչ տվեցին խաղադաշտում։ Մենք լավ գոլ խփեցինք, բայց երկրորդ խաղակեսում մի փոքր դանդաղեցրինք տեմպը, նրանց դարպասապահը մի քանի լավ սեյվեր կատարեց:

Մենք ունենք այն, ինչ ունենք։ Տղաների համար հեշտ չէր, բայց նրանք շատ լավ արձագանքեցին, պետք է ընդունենք դա և ավելի լավը դառնանք։ Տրամադրվածությունը ֆանտաստիկ էր։ Ոչ մի ափսոսանք չկա, բացառությամբ այն բանի, որ մենք 3 միավոր չվաստակեցինք»,- Փոթերի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։