Կիլիան Մբապպեն կրկնել է Էդինսոն Կավանիի ռեկորդը

Չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 14-ին, կայացավ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Մաքքաբի» – «ՊՍԺ» հանդիպումը։ Այն ավարտվել է փարիզեցիների հաղթանակով՝ 3։1 հաշվով։

ՊՍԺ-ի գոլերից մեկը խփեց Կիլիան Մբապպեն։ Հարձակվողի համար այս գոլը 30-րդն էր մրցաշարում։ Այսպիսով, նա կրկնեց Էդինսոն Կավանիի ռեկորդը ՊՍԺ-ի կազմում Չեմպիոնների Լիգայում գոլերի քանակով։

Հավելենք, որ ՊՍԺ-ն 6 միավորով գլխավորում է H խմբի աղյուսակը՝ լրացուցիչ ցուցանիշներով գերազանցելով «Բենֆիկային»: