Առաջին խմբի «Գանձասար» – «Միկա» հանդիպումը հետաձգվել է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հանդես է եկել հայտարարությամբ.

«ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը տեղեկացնում է, որ, անվտանգության նկատառումներից ելնելով, Հայաստանի Առաջին խմբի առաջնության իններորդ մրցափուլի «Գանձասար» – «Միկա» հանդիպումը հետաձգվել է։»