Կիլիան Մբապպե. «Մեսսիի և Նեյմարի հետ մեր եռյակը կարող է վճռել խաղերի ելքը»

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Մաքքաբիի» նկատմամբ տարած հաղթանակը (3:1):

«Դժվար էր, շատ շոգ էր, բայց սա Չեմպիոնների Լիգան է: Մենք եկել էինք այստեղ հաղթելու և խմբում մեր առաջատարությունն ամրապնդելու համար ու արեցինք դա։

ՊՍԺ-ի առավելությունն այն է, որ մեր եռյակը (Մեսսիի և Նեյմարի հետ) կարող է վճռել հանդիպումների ելքը։ Հուսով եմ, որ երեքս էլ կշարունակենք գոլ խփել, քանի որ դա հաղթանակների կբերի»,- Մբապպեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։