«Լացիոն» ամռանը մերժել է Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի տրանսֆերի վերաբերյալ միագամից երկու առաջարկ

«Լացիոն» օգոստոսի վերջին մերժել է «Չելսիի» և «Նյուքասլի» առաջարկները կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի տրանսֆերի վերաբերյալ, հայտնում է Il Messaggero-ն:

Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբներն առաջարկել են մոտ 55 մլն եվրո։ Հռոմեացիների ղեկավարությունը պահանջում է 70 մլն և բանակցությունները չեն ավարտվել ժամանակ սղության պատճառով.

Նախորդ մրցաշրջանում Միլինկովիչ-Սավիչը «Լացիոյի» կազմում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։

27-ամյա սերբի պայմանագիրը «Լացիոյի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո: