Պաշտոնական. Գավին երկարաձգեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ

«Բարսելոնան» հայտարարել է 18-ամյա կիսապաշտպան Գավիի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:

Պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Ֆուտբոլիստի հրաժարագինը կկազմի 1 միլիարդ եվրո։

Անցած մրցաշրջանում Գավին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։