EUROPA LEAGUE. Հայտնի է, թե երբ կկայանա «Արսենալ» – ՊՍՎ հետաձգված հանդիպումը

Եվրոպա Լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Արսենալ» – ՊՍՎ հանդիպումը, որը պետք է կայանար սեպտեմբերի 15-ին Լոնդոնում, հետաձգվել էր և այժմ կկայան հոկտեմբերի 20-ին, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Խաղը հետաձգվել է ազգային սգո միջոցառումների և Եղիսաբեթ II թագուհու հուղարկավորության նախապատրաստման պատճառով։