«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող էր այս ամառ տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն անգլիական ակումբի անվճռականության պատճառով նրա տրանսֆերն այդպես էլ չկայացավ։ Մանկունիացիները պատրաստ չէին վճարել «Բարսայի» պահանջած գումարը, հայտնում է The Sun-ը։
Այս մրցաշրջանում Դե Յոնգը «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում վեց խաղում մեկ գոլ է խփել: Նրա պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը: