«Լիվերպուլը» ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը կարող էր կազմակերպել ակումբի պատմության ամենաթանկ տրանսֆերը. Այս մասին հայտնում է Diario AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդցիները տրանսֆերային պատուհանի վերջին օրը փորձել են ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեին։
Անգլիական ակումբը ուրուգվայցու տրանսֆերի համար առաջարկել է մոտ 100 մլն եվրո։ Սակայն մադրիդյան ակումբը հրաժարվել է բաց թողնել կիսապաշտպանին։
Եթե գործարքը կայանար, ապա այս տրանսֆերը կարող է դառնալ ամենաթանկը ակումբի պատմության մեջ։