«Չելսին» նոր սպորտային տնօրենի թեկնածություն է դիտարկում

«Զալցբուրգի» սպորտային տնօրեն Քրիստոֆ Ֆրեյնդը կարող է համանման պաշտոն զբաղեցնել «Չելսիում», հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը Twitter-ում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբի և Ֆրեյնդի միջև բանակցությունները առաջադեմ փուլում են։

Անգլիայի Պրեմիեր լիգայի 6 տուրից հետո «Չելսին» վաստակեց 10 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը՝ առաջատար «Արսենալին» զիջելով հինգ միավորով։