Կառլո Անչելոտտի. «Մենք պետք է ջանք գործադրենք հանուն հաղթանակի»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Լայպցիգի» դեմ սպասվելիք խաղի մասին։ Հանդիպումը կկայանա այսօր Երևանի ժամանակով 23։00-ին:

«Կարևոր հանդիպում է լինելու։ «Լայպցիգը» մրցաշրջանի մեկնարկում վատ տեսք ուներ, բայց նրանք «Բորուսիայի» դեմ հիանալի խաղ անցկացրին (3-0): Նրանք հրաշալի թիմ են, արագաշարժ են ու տեխնիկապես լավ պատրաստված։

Մենք պետք է ջանք գործադրենք հանուն հաղթանակի»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։