Միրալեմ Պյանիչ. «Ես կարծում էի, որ ճիշտ ընտրություն է պայմանագիր կնքել այնպիսի ակումբի հետ, ինչպիսին «Բարսան» է»

Բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը խոսել է իր կարիերայի այն շրջանի մասին, երբ հանդես է եկել «Բարսելոնայում»:

Սեպտեմբերի 7-ին ֆուտբոլիստը հեռացավ «Բարսայից»՝ տեղափոխվելով Էմիրությունների «Շարժա» ակումբ։

«Ես կարծում էի, որ ճիշտ ընտրություն է պայմանագիր կնքել այնպիսի ակումբի հետ, ինչպիսին «Բարսան» է: Այն ժամանակ ես չգիտեի, որ այսպես կստացվի:

Շատ դժվար էր։ Երբեք չէի սպասում, որ կհայտնվեմ նման ծանր իրավիճակում։ Ես երբեք նման բան չէի սպասում», – DAZN-ին ասել է Պյանիչը: