Պաշտոնական. Էրիկ Պետերսը «Վեստ Բրոմվիչի» ֆուտբոլիստ

Պաշտպան Էրիկ Պետերսը պայմանագիր է կնքել «Վեստ Բրոմվիչի» հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

34-ամյա հոլանդացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։ Ֆուտբոլիստը թիմին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։

Պետերսի վերջին ակումբը եղել է «Բարնլին», որի կազմում նա խաղում է 2029 թվականի ամառվանից։

Հոլանդիայի հավաքականի նախկին պաշտպանը նախորդ մրցաշրջանում անցկացրել է 12 հանդիպում Պրեմիեր Լիգայում և դարձել գոլային փոխանցման հեղինակ: