ՊՍԺ-ի առանցքային ֆուտբոլիստը երկար ժամանակով դուրս է մնացել շարքից

ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը հայտնել է թիմի պաշտպան Պրեսնել Կիմպեմբեի վնասվածքի բնույթի մասին։

Ինչպես տեղեկացնում է փարիզյան ակումբի պաշտոնական կայքը՝ ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ազդրի վնասվածք:

Պաշտպանի վերականգնման ժամկետը 6 շաբաթ է: Նշվում է, որ Կիմպեմբեն հաջորդ շաբաթ կանցնի երկրորդ հետազոտությունը։