Հասան Սալիհամիջիչ. «Բավարիան» չէր ուզում 34-ամյա Լևանդովսկուն չորսամյա պայմանագիր առաջարկել»

«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը բացատրել է, թե ինչու մյունխենյան ակումբը չի երկարաձգել պայմանագիրը հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ, ով այս ամառ 45 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Բարսելոնա»։

«Մենք ցանկանում էինք երկարաձգել պայմանագիրը Լևանդովսկու հետ, բայց նա չցանկացավ։ Այսպիսով, մենք որոշեցինք, որ ավելի լավ է վաճառել նրա տրանսֆերը, քան անվճար բաց թողնել 2023 թվականին: «Բարսան» հիանալի կազմ է հավաքել, բայց մենք մեր կանոններն ունենք: 30-ից բարձր ֆուտբոլիստներին մեկ մրցաշրջանից ավելի երկար ժամկետով պայմանագիր չենք տալիս:

Արդյոք սխալվե՞լ ենք։ Չգիտեմ: Սակայն «Բավարիան» պատրաստ չէր 34-ամյա ֆուտբոլիստին 4 տարվա պայմանագիր առաջարկել այդքան բարձր աշխատավարձով։ Սա է մեր ռազմավարությունը»,- ասել է Սալիհամիջիչը El Pais-ին տված հարցազրույցում։