Էդուար Մենդին հավանաբար բաց կթողնի «Զալցբուրգի» դեմ հանդիպումը

«Չելսիի» դարպասապահ Էդուար Մենդին վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել Չեմպիոնների Լիգայի՝ «Զալցբուրգի» հետ հանդիպումը։

Ըստ Football London-ի՝ խմբային փուլի 1-ին տուրի՝ Զագրեբի «Դինամոյի» հետ խաղում (0:1) 30-ամյա դարպասապահին պահեստայինների նստարանին թողնելու որոշման պատճառներից մեկը ծնկի վնասվածքն է, որն անհանգստացնում է նրան։ Այժմ, ինչպես և սպասվում էր, Մենդին չի մասնակցի մրցաշարի 2-րդ տուրի՝ «Զալցբուրգի» դեմ խաղին։

Սեպտեմբերի 14-ին «Չելսին» սեփական հարկի տակ կընդունի «Զալցբուրգին»: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։