Ֆրանսիայի 2-րդ դիվիզիոնի խաղն ընդհատվել է մրցավարի հասցեին ուղղված սպառնալիքների պատճառով

Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնի «Մեց» – «Գենգամ» հանդիպումը դադարեցվել է գլխավոր մրցավարին ուղղված սպառնալիքների պատճառով։

Հանդիպումն անցկացվել է սեպտեմբերի 12-ին և ավարտվել «Գենգամի» հաղթանակով՝ 6։3 հաշվով։ Սակայն խաղն ընդհատվել է. 57-րդ րոպեին՝ 3:3 հաշվի ժամանակ հանդիպման գլխավոր մրցավար Պիեռ Գայլուստը կարմիր քարտ է ցույց տվել «Մեցի» ֆուտբոլիստ Ժան-Ժակ Դանլիին, ինչից հետո տրիբունաներից սկսել են սպառնալիքներ հնչեցնել մրցավարի հասցեին, որից հետո նա որոշել է ընդհատել խաղը և թիմերին դուրս բերել խաղադաշտից։

Հարկ է նշել, որ սա երրորդ հեռացումն էր «Մեցի» համար. պաշտպան Բուբակար Կույատեն (31-րդ րոպեին) և դարպասապահ Ալեքսանդր Ուկիձան (առաջին խաղակեսի 3-րդ րոպեին) ավելի վաղ լքել էին խաղադաշտը։

Հանդիպումը շարունակվել է միայն 25 րոպե անց։