Չեմպիոնների Լիգայի՝ «Չելսի» – «Զալցբուրգ» հանդիպումը չի հետաձգվի

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Չելսի» – «Զալցբուրգ» հանդիպումը կկայանա նախատեսված օրը։ Այս մասին հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։

Խաղը տեղի կունենա «Սթեմֆորդ Բրիջում» սեպտեմբերի 14-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին: Որոշումն ընդունվել է մայրաքաղաքի ոստիկանության և ՈւԵՖԱ-ի հետ քննարկումներից հետո։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրոպա Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Արսենալ» – ՊՍՎ հանդիպումը հետաձգվել է։ Պատճառը Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի մահվան կապակցությամբ սգո միջոցառումներն են: