Դիեգո Սիմեոնե. «Գերմանական ակումբները կռվում են խաղադաշտում»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կիսվել է «Բայերի» հետ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղից ունեցած սպասելիքներով։

«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում գերմանական թիմերին։ Նրանք շատ ուժեղ տրամադրվածություն ունեն, հզոր են, պաշտպանությունում չեն բաժանվում ու պայքարում են խաղադաշտում։ «Բայերն» այդպիսին էր վերջին անգամ, երբ մենք խաղացինք նրանց դեմ: Ինձ դուր եկավ նրանց խաղը «Բրյուգեի» դեմ: «Բայերը» պարտվեց, բայց ավելիին էր արժանի»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Բայեր» – «Ատլետիկո» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 13-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։