Բրազիլացի կիսապաշտպանը՝ «Նյուքասլի» թիրախում

«Վասկո դա Գամայի» կիսապաշտպան Անդրեյ Սանտոսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է iNews-ը։

Ըստ աղբյուրի՝ 18-ամյա բրազիլացու տրանսֆերը հավակնում է ձեռք բերել «Նյուքասլը»:

Ընթացիկ մրցաշրջանում Սանտոսը Բ Սերիայում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 7 դեղին քարտի հեղինակ։ Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 5 միլիոն եվրո: