Գաբրիել Ժեզուշը և Ֆիլիպե Կոուտինյոն չեն հրավիրվել Բրազիլիայի հավաքական

Բրազիլիայի հավաքականի մարզչական շտաբը Տիտեի գլխավորությամբ հրապարակել է թիմի հայտացուցակը սեպտեմբերյան հանդիպումների համար՝ ԱԱ-2022-ին նախապատրաստվելու շրջանակում։

«Արսենալի» հարձակվող Գաբրիել Ժեզուշը, ով այս մրցաշրջանում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ, ու «Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն ազգային հավաքական հրավերներ չեն ստացել։

Բրազիլացիները երկու ընկերական հանդիպում կանցկացնեն Ֆրանսիայում՝ սեպտեմբերի 23-ին Գանայի, իսկ սեպտեմբերի 27-ին՝ Թունիսի հետ։