Տիագո Մոտտան կգլխավորի Ա Սերիայի ակումբը

«Բոլոնիայի» ղեկավարությունը կողմնորոշվել է թիմի նոր գլխավոր մարզչի հարցում. այդ պաշտոնը կզբաղեցնի Տիագո Մոտտան, հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Իտալացի մասնագետը պայմանագիր կկնքի մինչև 2024 թվականը ժամկետով։ Մոտտայի աշխատավարձը կկազմի տարեկան 1 մլն եվրո։

Երիտասարդ մարզչի մարզած վերջին ակումբը «Սպեցիան» էր, որտեղից նա հեռացել է 2022 թվականի հունիսին։