«Չելսիի» պաշտպան Տիագո Սիլվան մեկնաբանել է Թոմաս Տուխելի հեռացումը «ազնվականների» գլխավոր մարզչի պաշտոնից։ Հիշեցնենք, որ բրազիլացին մինչ «Չելսի» տեղափոխվելը գերմանացի մասնագետի հետ աշխատել է ՊՍԺ-ում 2018-ից 2020 թվականներին:
«Բացի այն, որ դուք և ձեր մարզչական շտաբը պրոֆեսիոնալներ էիք, դուք անհավանական մարդիկ էիք: Ձեզ հետ հանդիպելն ու աշխատելը պատիվ է եղել: Շնորհակալ եմ ամեն ինչի համար: Ես ուզում էի ավելի օգտակար լինել ձեզ»,- գրել է Սիլվան սոցիալական ցանցերում։
Հիշեցնենք, որ Գրեմ Փոթերը կփոխարինի Տուխելին «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում: