«Ինտերի» նորեկ Ֆրանչեսկո Աչերբին կարող է իր նորամուտը միլանյան ակումբում նշել «Ուդինեզեի» դեմ խաղում, որը կկայանա սեպտեմբերի 18-ին։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Հիշեցնենք, որ Աչերբին վարձակալությամբ «Ինտեր» է տեղափոխվել այս ամռանը «Լացիոյից»: Միևնույն ժամանակ, «ներաձուրիները» մրցաշրջանի վերջում նրա տրանսֆերը գնելու իրավունք կունենան, սակայն պոտենցիալ գործարքի չափը դեռ հայտնի չէ։
Պաշտպանի տրանսֆերով անձամբ է հետաքրքրվել գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին, ով իտալացի ֆուտբոլիստին ծանոթ էր «Լացիոյում» նրա հետ համատեղ աշխատանքից։