Ալեսանդրո Ալտոբելլի. «Այդ ակումբին Անտոնիո Կոնտեի նման մարզիչ է պետք»

«Ինտերը» հաջող չի մեկնարկել մրցաշրջանը. Ա Սերիայում ակումբն արդեն երկու պարտություն է կրել, անհաջողությամբ է սկսել մրցելույթները նաև Չեմպիոնների Լիգայում՝ տանը պարտվելով Մյունխենի Բավարիային։

Ակումբի նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո Ալտոբելլին, ով 11 տարի խաղացել է «ներաձուրիների» կազմում, կարծում է, որ «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին լավագույս չի աշխատում։

«Ինձագիին պակասում է Կոնտեի մենթալիտետը: Վստահ եմ, որ եթե Կոնտեն լիներ «Ինտերի» ղեկին նախորդ մրցաշրջանում, ապա թիմը կնվաճեր Սկուդետտոն»,- Ալտոբելիի խոսքերն է մեջբերում իտալական ITASportPress գործակալությունը։