Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսում է նախապատրաստությունն ԱԱ ընտրական փուլին

Ֆուտզալի 2024թ․ Աշխարհի առաջնության ընտրական հիմնական փուլին ընդառաջ՝ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 9-14-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Լուան Մյուլլեր Բարբոսա – «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա)
Ալբերտ Աղաջանով – «Ռոստով» (Ռուսաստան)
Արթուր Մկրտչյան – «Երևան ՖԱ»
Էմին Ղարաբեկյանս – «Երևան ՖԱ»
Վլադիմիր Սանոսյան – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Ռոդրիգո Բարբոսա դո Պրադո – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Արթուր Մելքոնյան – «Ուխտա» (Ռուսաստան)
Դենիս Նևեդրով – «Տյումեն» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ – «Տորպեդո» (Ռուսաստան)
Սարգիս Մարգարյան – «Ստալիցա» (Բելառուս)
Վիկտոր Սեիջի Մարտինս դե Սոուզա – «ԱԷԿ Աթենք» (Հունաստան)
Լուկաս Ռոզենսկի – «Այաթ» (Ղազախստան)
Սարո Գալստյան – «Երևան ՖԱ»
Գարեգին Մաշումյան – «Երևան ՖԱ»
Դավիդ Ասլանյան – «Երևան ՖԱ»
Գեղամ Թումբարյան – «Երևան ՖԱ»
Ռաֆիկ Մելիքյան – «Երևան ՖԱ»
Արթուր Պատատյան – «Երևան ՖԱ»

Արտասահմանյան ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստների` Հայաստան ժամանելու օրերը՝

Վլադիմիր Սանոսյան – սեպտեմբերի 8, ժամը 23։15
Նիկիտա Խրոմիխ – սեպտեմբերի 8, ժամը 23։15
Դենիս Նևեդրով – սեպտեմբերի 9, ժամը 23։15
Արթուր Մելքոնյան – սեպտեմբերի 10, ժամը 06։30
Ռոդրիգո Բարբոսա դո Պրադո – սեպտեմբերի 10, ժամը 12։40
Վիկտոր Սեիժի Մարտինս դե Սոուզա – սեպտեմբերի 11, ժամը 01։10
Սարգիս Մարգարյան – սեպտեմբերի 11, ժամը 05։05
Լուկաս Ռոզենսկի – սեպտեմբերի 11, ժամը 13։30,
Լուան Մյուլլեր Բարբոզա – սեպտեմբերի 12, ժամը 04։25

Սեպտեմբերի 14-ին ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կմեկնի Բոսնիա և Հերցեգովինայի Զենիցա քաղաք, որտեղ սեպտեմբերի 17-ին ուժերը կչափի Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ։