Մոսկվայի «Լոկոոմտիվը» պայմանագիր է կնքել բրազիլացի ֆուտբոլիստի հետ

Մոսկվայի «Լոկոմոտիվը» հայտարարել է «Ռեդ Բուլ Բրագանտինոյի» բրազիլացի վինգեր Պեդրո Գաբրիելի՝ նույն ինքը՝ Պեդրինյոյի տեղափոխության մասին։

22-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվել է 4 տարի ժամկետով։

Այս մրցաշրջանում Պեդրո Գաբրիելը վարձավճարով հանդես է եկել «Ամերիկայում», թիմի կազմում անցկացրել 34 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։