ԱՊԼ-ի հանդիպումները կարող են հետաձգվել Եղիսաբեթ II թագուհու մահվան պատճառով

Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի հանդիպումները կարող են հետաձգվել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան պատճառով։

Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ ԱՊԼ-ն այժմ բանակցություններ է վարում կառավարության հետ հետաձգման շուրջ։ Նախատեսվում է նաև այլ մարզաձևերի խաղերի հետաձգում։

Եղիսաբեթ II-ը մահացել է հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 8-ին, 96 տարեկան հասակում։ Նա Բրիտանիան կառավարում էր 1953 թվականից։

Նշենք, որ սեպտեմբերի 10-ին կայանալիք «Ֆուլհեմ» – «Չելսի» խաղով մեկնարկում է ԱՊԼ-ի 7-րդ տուրը։