Ռաֆայել Լեաուի համար մղվող պայքարին անգլիական գրանդ ակումբ է միացել

«Մանչեսթեր Սիթի» ղեկավարությունը ցանկանում է թիմ հրավիրել  «Միանի» վինգեր Ռաֆայել Լեաուին հայտնում է Foot Mercato-ն:

«Քաղաքաբնակները» 22-ամյա ֆուտբոլիստին դիտարկում են՝ որպես  հարձակման գիծն ուժեղացնելու տարբերակ:

Անգլիական ակումբը կսկսի բանակցային գործընթացը առաջիկա ձմռանը:

Հավելենք, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռեալն» ու ՊՍԺ-ն:

2021/22 մրցաշրջանում «ռոսոներիների» կազմում Լեաուն անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 12 ասիստի հեղինակ: