«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Եվրոպա Լիգայի խմբային փուլի 1-ին տուրի խաղում «Լուդոգորեցից» կրած սենսացիոն պարտությունից հետո կիսվել է մեկնաբանությամբ։
«Մենք վերահսկում էինք հանդիպումը։ Չեմ ուզում ասել, որ մենք ֆանտաստիկ խաղ անցկացրինք, բայց դա բավական էր չպարտվելու համար։ Մենք հաղթահարեցինք բարդ իրավիճակը:
Այս վերջին խաղերում կարծես թե ամեն ինչ մեր դեմ է դասավորվում։ Բարեբախտաբար, կա 6 խաղ, թեև ակնհայտ է, որ առաջինում պարտվելը ճնշում կգործադրի մեզ վրա։ Հաջորդ շաբաթ տանը պետք է 3 միավոր վաստակենք ՀԻԿ-ի դեմ խաղում»,- ասել է պորտուգալացի մարզիչը: