Կիլիան Մբապպեն ասել է՝ որն է իր կարիերայի վատագույն պահը

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն Չեմպիոնների Լիգայի եզրափակչում «Բավարիայից» կրած պարտությունը նշել է որպես իր կարիերայի վատագույն պահ:

«Իմ կարիերայի վատագույն պահը Չեմպիոնների Լիգայի եզրափակչում կրած պարտությունն է»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն:

«Այդ խաղն ավարտվում է, դու մեդալ ես ստանում ու տեսնում գավաթը, բայց գիտես, որ դա քեզ համար չէ։ Տարօրինակ զգացողություն է, բայց այդպիսին է կյանքը։ Ճիշտն ասած, ես ուղղակի ուզում էի մենակ մնալ ու լաց լինել։ Սակայն սա իմ պատմության մի մասն է: Պետք է կատարելագործվել՝ այնտեղ վերադառնալու և հաղթելու համար»: