Անգլիայի Պրեմիեր Լիգան հայտարարել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան պատճառով մրցաշարի 7-րդ տուրի հանդիպումները հետաձգելու մասին։
«Պրեմիեր Լիգան և ակումբները ցանկանում են հարգանքի տուրք մատուցել Նորին Մեծությանը մեր երկրին մատուցած ծառայության համար»,- ԱՊԼ-ի գործադիր տնօրեն Ռիչարդ Մասթերսի խոսքերն է մեջբերում լիգայի մամուլի ծառայությունը:
Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի հանդիպումների անցկացման նոր ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ։