«Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպպե Մարոտտան խոսել է ֆուտբոլային աշխարհում անգլիական ակումբների գերակայության մասին:
«Մենք գիտենք, որ Պրեմիեր Լիգան ժամանակակից ֆուտբոլի ամենամեծ բրենդն է, մինչդեռ Բունդեսլիգայի և Լա Լիգայի միայն մի քանի ակումբներ կարող են իրենց թույլ տալ ծախսել այն գումարը, որն անհրաժեշտ է մեծագույն ֆուտբոլիստների ձեռք բերելու համար: Իտալիայում դա անելը շատ ավելի դժվար է, բայց դա մեզ համար չպետք է արդարացում լինի։
Չորեքշաբթի օրը մենք պարտվեցինք «Բավարիային», որն այս պահին պարզապես ավելի լավն է, քան «Ինտերը», – ասել է «ներաձուրիների» գլխավոր տնօրենը։