Մարտին Բրեյթուեյթը՝ «Էսպանյոլ» տրանսֆերի մասին. «Մարդիկ չգիտեն ողջ ճշմարտությունը»

Հարձակվող Մարտին Բրեյթուեյթը կրկին խոսել է «Բարսելոնայից» «Էսպանյոլ» տեղափոխվելու մասին:

Տրանսֆերային պատուհանի փակվելուց անմիջապես առաջ դանիացին խզեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ և միացավ «կապտանռնագույնների» գլխավոր մրցակիցներից մեկին՝ «Էսպանյոլին»:

«Բարսելոնայի» երկրպագուները սուլո՞ւմ են իմ հասցեին: Մարդիկ ամեն ինչ չգիտեն: Ես չեմ ուզում դատել՝ դա արդարացի՞ է, թե՞ ոչ, բայց մարդիկ չգիտեն, թե իրականում ինչպիսին են հանգամանքները։ Ինձ համար սուլոցը խնդիր չի լինի, պարզապես գիտեմ, որ այս գործի որոշ մանրամասներ հանրությանը հայտնի չեն դարձել»,- ասել է դանիացին: