Վինչենցո Իտալյանո. «Ֆիորենտինան» չի կարողանում գոլեր խփել»

«Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ Վինչենցո Իտալյանոն ամփոփել է Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլի լատվիական ՌՖՇ-ի դեմ խաղի արդյունքը (1:1):

«Մենք չենք կարողանում գոլեր խփել, թեև շատ պահեր ենք ստեղծում: Մենք չենք կարողանում հաղթել այնպիսի հանդիպումներում, որոնք պետք է հեշտությամբ հաղթենք՝ հաշվի առնելով այն, թե ինչպես ենք գերիշխում:

Ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք ավելի լավն ենք, քան «Ռիգան», բայց արդյունքը ցույց է տալիս, որ դա այդպես չէ։ Մենք հիասթափված ենք, քանի որ երկու միավոր կորցրինք»,- Իտալյանոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: