Հայտնի է Մաուրո Իկարդիի նոր թիմի անունը

«Գալաթասարայը» հայտարարել է, որ համաձայնության է եկել հարձակվող Մաուրո Իկարդիի հետ։

Արգենտինացին թուրքական թիմին կմիանա ՊՍԺ-ից վարձավճարով։ Ֆրանսիական ակումբը կշարունակի վճարել հարձակվողի աշխատավարձի մի մասը։

Իկարդիի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:

Նախորդ մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 24 հանդիպում Լիգա 1-ում և դարձել 4 գոլի հեղինակ։