Պաշտոնական. Սերժ Օրյեն վերադարձավ ԱՊԼ (լուսանկար)

«Նոթինգհեմ Ֆորեսթը» հայտարարել է Կոտ դ’Իվուարի հավաքականի ավագ Սերժ Օրյեի հետ պայմանագիր կնքելու մասին:

29-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայի ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։

Օրյեի նախորդ ակումբը եղել է «Վիլյառեալը», որը չերկարաձգեց պաշտպանի հետ պայմանագիրը։

Ավելի վաղ իվուարցին հանդես է եկել ՊՍԺ-ում և «Թոթենհեմում»:

https://twitter.com/NFFC/status/1567586742336688129